Լուրեր
Ախալքալաքի գյուղ Կուլիկամում սգում են Վարդան Միրանյանի մահը (Տեսանյութ)
Կուլիկամցիների գլխավոր մտահոգությունը հիմա հանգուցյալի հուղարկավորումն է, գյուղում ուրիշ թեմայի շուրջ ոչ ոք չի խոսում: Լրատվամիջոցների մոտ հայտարարում են միայն այն, որ երիտասարդը լավագույն ընտանիքի լավագույն տղա էր:

«Մայրը ուսուցիչ է, հայրը - լավ ընտանիքի մարդ: Եկամուտ ստանում են գյուղատնտեսությունից: Վարդանն ունի երկու եղբայր: Վեց ամիս առաջ ամուսնացավ: Գյուղացիների հետ պատրաստվում էր գնալ «խոպան», բայց համաճարակը նրան էլ խանգարեց: Նրան որ տեսա, այդ օրն էլ կարտոֆիլ էր ջրում: Ժամը մոտավորապես 4-5 սահմաններում»
,- ասում է տեղացիներից մեկը՝ Աղասին Մելիքյանը:

Օգոստոսի 8-ին, Ախալքալաքի կենտրոնում տեղի ունեցած կռվի ժամանակ, մահացել է 27-ամյա Վարդան Միրանյանը: Միմյանց դեռ առճակատվեցին Կուլիկամի և Ախալքալաքի երիտասարդները: Քաղաքապետարանի դիմացի տարածքում սկսված խմբային բռնության ժամանակ, հրազենով կրծքավանդակին ստացած կրակոցով վիրավրվեց երիտասարդ տղա, ով հիվանդանոց հասնելու ճանապարհին հրաժեշտ տվեց կյանքին:

Վարդան Միրանյանի մահվան մասին տեղեկությունը տարածվելուց հետո, գյուղ Կուլիկամից մոտ 100 մարդ գնում է Ախալքալաք և քաղաքում սկսում անկարգություններ անել: Համագյուղացու մահից գժված կուլիկամցիները հրդեհում են նախ սպանության մեղադրանքով ձերբակալված անձի հյուրանոցը, ապա Գաբրիելյանի հոր և ընկերների տները:

Իրավապահները ձերբակալել են հյուրանոցի սեփականատեր՝ Արթուր Գաբրիելյանին, իսկ խմբային բռնության վերաբերյալ հետաքննությունն ընթանում է մինչ այժմ: Այս ամենը սկսվել է 3 տարի առաջ, այս մասին խոսում են Ախալքաթաքում, սակայն ինքնության բարձրաձայնումը ոչ ոք չի ցանկանում:

«Սամվել Գաբրիելյանի հյուրանոցում տղաները համար են ամրագրել, բայց չեն կարողացել օգտագործել, քանի որ սեփականատերը նրանց ասել է, թե հյուրանոցը չի աշխատում, որին . հետևում է տարիներ շարունակ ընթացող կոնֆլիքտը: Տղաները պաշտպանել են հոր հետաքրքրությունները, կանգնելով նրա կողքին և երիտասարդներին հարց լուծելու համար կանչել են քաղաք: Օգոստոսի 8-ին գյուղից քաղաք եկած երիտասարդների և տեղացիների միջև կռիվը սկսվել է քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանի և «վրաց երազանքի» գրասենյակի դիմաց:

Կուլիկամցիները այրել են կրակողի՝ Արթուր Գաբրիելյանի սեփական տունը, հայրական տունն ու հյուրանոցը, ինչպես նաև նրա ընկերոջ ու բարեկամի՝ Կլիմենտ Քոսյանի ու Գենա Զարմարյանի տները: Մինչև ուշ գիշեր քաղաքում անկարգությունները շարունակվում էին: Տեղում մոբիլիզացված էր հատուկ ջոկատայիններն ու ոստիկանական ուժերը:

Ըստ տեղացիների, մոտավորապես ժամը 8-ին, մահացողի հարազատները, վրեժխնդրության նպատակով, հարձակվել են հյուրանոցի վրա:

«Կոտրել են ապակիները, մահակներով, քարերով, ամեն ինչով, ինչ կընկներ ձեռքերում: Զենք չունեին: Ծեծել են սպանությունում մեղադրվողի հորը: Հետո հարձակվեցին ևս մեկ տղայի վրա: Այս ամենը շարունակվեց մոտ մեկ ժամ»:

Հավաքվածները ցրվեցին նրանից հետո, երբ ոստիկանները մի քանի անգամ երկինք կրակեցին:

Երկրորդ օրը, Օգոստոսի 9-ին, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, դեպքից ժամեր անց ձերբակալվել է Արթուր Գաբրիելյանը՝ (ծնված՝ 1983 թ.-ին)՝ կանխամտածված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռքբերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով:
Ախալքալաքում այրված տներից մեկի սեփականատեր, Նարինե Զարմարյանի խոսքով, իր որդին անմեղ է: Մոտ 200 մարդ բենզինով և մահակներով հարձակվել է նրանց տան վրա:

«Հազիվ հասցրեցինք լքել տունը, սարսափելի առմուկով եկան, ջարդեցին լուսամուտները, շուրջբոլորը բենզինով ծածկեցին: Ոստիկանությունը ոչինչ անել չէր կարող: 30 աշխատակիցը 200 կատաղած ամբոխի դիմաց ինչ կարող էր անել: Խնդիրն այն էր, որ ոստիկանությունը նախօրոք չգիտեր, թե ուր են պատրաստվում գնալ, դրա համար մշտապես ուշանում էին»,- ասում է Նարա Զարմարյանը:

Կուլիկամ գյուղի բնակիչները Զարմարյանների բնակելի վայրից բացի, հրդեհել են նաև 3 ուրիշ տուն և մեկ հյուրանոց:

«Բոլորս էլ գիտենք, այս կոնֆլիկտն այսպես չի ավարտվի... Կրկին կշարունակվի... Բոլորը պետք է պատժվեն: Մենք տուժվեցինք միայն նրա համար, որ իմ որդին ճանաչում էր Գաբրիելյաններին: - հայտարարում է Խաչիկ Զարմարյանը:

Ձերբակալվածի հարազատները և հարևանները տեղի ունեցածը ողբերգություն են համարում և մեղադրում են ոստիկանությանը:

«Եթե ոստիկանների նորմալ աշխատեին, ոչինչ չէր պատահի: Ոչ էլ տները կվառեին: Ուղակի հանձնարարություն ունեին, կանգնել և նայել: Ոչինչ չեն արել: Եթե անգամ պատերազմ սկսվեր, չէին լսի: Ինձ համար երկու կողմն էլ հարազան է: Ես չեմ ուզում, որ իմ քաղաքում պատերազմ սկսվի»,- ասում է Ախալքալաքի բնակիչ՝ Աղասին Մոսոյանը:
Իրավապահների անգործության վրա կենտրոնանում է նաև Կրիստինա Մարաբյանը: Ախալքալաքի տեղեկատվական գործակալություն՝ «Jnews»-ի լրագրողն ասում է, որ ոստիկանների սառնասրտության թե որակավորման պակասի պատճառով նախկին կոնֆլիքտից ստեղծվեց ողբերգություն:

«Արդյունքում նրանցից մեկը մահացավ, մյուսն էլ բանտում է: Կոնֆլիքտից ողբերգության հասան: Ոստիկանության գործուներությունը էլ ավելի կատաղեցրեց երկու կողմերին: Նրանք կարող էին այնպես գործել, որ իրավիճակը այս մակարդակին չհասներ: Կանգնել էին, նկարում էին և ոչինչ չէին անում: Սա ամենա ողբերգական փաստն է: Բացարձակապես անպատրաստ էին: Ընտանիքներից ոչ մեկին չկարողացան պաշտպանել: Ինչի՞ համար է պետք ոստիկանությունը: Միայն նրա համար, որ տուգանե՞ն: Բնակչությունը վախեցած էր, որովհետև հասկացան, որ բացարձակապես պաշտպանված չէին: Այն երիտասարդը այսօր կարող էր կենդանի լինել: Քաղաքի կենտրոնում երիտասարդները օրվա ընթացքում հավաքվել են մի քանի անգամ, բայց ոստիկանությունը ոչ մի դեպքի ժամանակ չի արձագանքել: Հենց այս պատճառով է, որ Ախալքալաքում գողությունների քանակը մեծացել է»,- հայտարարում է Կրիստինա Մարաբյանը:
Նրանից հետո, երբ հարազատները լսեցին 27-ամյա տղայի մահվան մասին, վնասել են երկու մեքենա և վառել մի քանի տուն: Ըստ տեղացիների, իրադարձություններում մասնակցում էր մոտ 50 մարդ:

Չնայած քաղաքում տիրող հանդար իրավիճակին, Ախալքալաքում ոստիկանական ուժերը մինչև հիմա հսկում են տարածքը: Օգոստոսի 9-ին և 10-ին ոչ մի անկարգություն չի գրանցվել:

Ըստ Ներքին Գործերի Նախարարության՝ կանխարգելիչ միջոցառումներ Ախալքալաքում և Կուլիկամում անցկացվում են օրական 24 ժամ: Քննչական ակտիվ գործողությունները կվերսկսվեն Վարդիկ Միրանյանի հուղարկավորությունից հետո:
Իսկ մինչ այդ, Օգոստոսի 11-ին, օնլայն կարգով կանցկացվի Արթուր Գաբրիելյանի դատական նիստը, ով իրեն կանխամտածված սպանության մասով մեղավոր չի ճանաչում:

Ախալքալաքում դիմադրության ժամանակ զոհված երիտասարդի ընտանիքը պահանջպւմ է պատժել մեղավորին: Նույն պահանջարկն ունի կռվի մասնակից երկրորդ կողմը: Բոլորը սպասում են հետաքննության պատասխաններին:



| Print |