Լուրեր
27-ամյա կուլիկամցու սպանության մեջ մեղադրվողը մնում է կալանքի տակ
Օգոստոսի 11-ին, Ախալքալաքում տեղի ունեցած սպանության վերաբերյալ դատական նիստը հեռավար ռեժիմով անցկացվեց Ախալցիխեի շրջանային դատարանում:
Դատախազ Մամուկա Քոմոշվիլին խոսելով ակնկալիք վտանգի մասին պահանջել է, որ մեղադրյալը մնա կալանքի տակ:  Այս պահանջարկին համաձայնություն տվեցին նաև իրավաբանն ու մեղադրյալը: 

Մեղադրյալ՝ Արթուր Գաբրիելյանը մնում է կալանքի տակ:

Նիստն անցկացվել է հեռավար կարգով: Արթուր Գաբրիելյանը դատավարությանը միացել էր նախնական մեկուսացման վայրից, թարգմանիչի հետ: Նրա գլխի և դեմքի մասերում նկատվում էին վնասվածքներ, որոնք հավանաբար, ստացել է կռվի ժամանակ: Ինչպես հայտարարում է մեղադրյալը, նա Ռուսաստանի քաղաքացի է, սակայն ծնվել և ապրում է Ախալքալաքում: 

Օգոստոսի 9-ին, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Արթուր Գաբրիելյանին՝ (ծնված՝ 1983 թ.-ին)՝ կանխամտածված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռքբերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով:

Օգոստոսի 8-ին, Ախալքալաքի կենտրոնում տեղի ունեցած կռվի ժամանակ, մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Վարդան Միրանյանը:

Մահվան մասին տեղեկությունը տարածվելուց հետո, գյուղ Կուլիկամից մոտ 100 մարդ գնում է Ախալքալաք և քաղաքում սկսում անկարգություններ անել: Համագյուղացու մահից գժված կուլիկամցիները հրդեհում են նախ սպանության մեղադրանքով ձերբակալված անձի հյուրանոցը, ապա Գաբրիելյանի հոր և ընկերների տները:


| Print |