Լուրեր
Սամցխե-Ջավախքում ուսուցչի կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել
Ադիգենի մունիցիպալիտետի Արալ գյուղում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: 

Թեստերի պատասխանը ընտանիքը ստացել է սեպտեմբերի 29-ին, երեկոյան: Տեղեկացել է նաև գյուղի հանրային դպրոցի վարչակազմը, որտեղ աշխատում է վարակակիր կնոջ ամուսինը: Տնօրենը «9-րդ ալիքի» մոտ հայտարարեց, որ առողջապահության նախարարությունից սպասում է հանձնարարությունների, թե ինչպես շարունակի աշխատանքը ուսումնական հաստատությունը: 

«Ուշ գիշերը, ոչ պաշտոնական կերպով, տեղեկացա այս մասին, ռեսուրսկենտրոնին տեղեկացրի այս մասին: Այսօր դպրոցում կվարենք այնպես, ինպես կթելադրեն առողջապահության նախարարությունից: Մենք նման իրավիճակի համար ունենք նաև ծրագիր»,- ասում է Մառո Չխիտունիձեն: 

Քանի որ վարակակիրը դպրոցում աշխատող ուսուցչի կինն է, գյուղում չեն բացառում, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, հնարավոր է ուսումնական գործընթացը շարունակվի հեռավար կերպով: 

Հատկանշական է, որ սա Սամցխե-Ջավախքում վարակման 26-րդ դեպքն է: 

| Print |