Լուրեր
Ոստիկանությունը առգրավել է 7 կիլոգրամ «հերոին», որի արժեքը «սև շուկայում» շուրջ 2 միլիոն լարի է
Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 1979 թվականին ծնված Ա.Ա.-ին: Նա ձերբակալվել է մեծ քանակությամբ թմրանյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու մեղադրանքով:

«Իրավապահները Ա.Ա.-ին ձերբակալել են Լագոդեխի-Բակուրցիխե-Թբիլիսի ճանապարհահատվածում՝ առանձնապես մեծ քանակությամբ «հերոին» տեղափոխելիս: Ձերբակալվածի ձեռքի պայուսակի խուզարկության ժամանակ ոստիկանությունը առգրավել է 7 կիլոգրամ հերոին: Առգրավված թմրամիջոցների գինը «սև շուկայում» ​​կազմում է 2 միլիոն լարի», – ասվում է ՆԳ նախարարության տեղեկության մեջ:

Նրանց փոխանցմամբ, հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» ենթակետով, որը ենթադրում է առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի գնում և պահում:

Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ՝ 8-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
| Print |