Լուրեր
Նինոծմինդայում մերկասառույցի պատճառով բեռնատարը կողաշրջվել է
Վրաստան-Հայաստան սահմանի մոտ, հայկական պետհամարանիշներով բեռնատարը կողաշրջվել է: Առկա տեղեկության համաձայն, պատառը մերկասառույցով պատված ճանապարհն է: Դեպքը տեղի է ունեցել Դեկտեմբերի 4-ին, Եփրեմովկա գյուղի մոտ: Ըստ ականատեսների, բեռնատարը, որը հիմնականում տեղափոխում էր կոշիկներ, Ռուսաստանից Հայաստան էր ուղևորվում: 

«Մենք նույն ճանապարհով էինք տեղաշարժվում և տեսանք կողաշրջված բեռնատարը: Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- «9-րդ ալիքի» մոտ ասում է Սամո Մնոյանը: 
ՆԳՆ-ում ասում են, որ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել է: Միջադեպի արդյուքում տուժածներ չկան: Վարորդը տուգանվել է վարչական կարգով:

| Print |