Լուրեր
Վալեում վնասված խողովակը վերանորոգել են միայն «9-րդ ալիքի» լուսաբանելուց հետո
Քաղաք Վալեում, Մաճարաշվիլի փողոցում վնասված ջրի խողովակը, որը բնակիչների բակերում ու փողոցում լճակներ էր կուտակում, վերանորոգել են: Տեղացիները երկար ժամանակ շարունակ խնդրում էին, որ պատասխանատու ծառայությունը վերականգներ խմելու ջրի համակարգի վերականգնման ընթացքում վնասված խողովակը, բայց Վրաստանի «Միավորված ջրամատակարարման ընկերությունը» վերականգնել է վնասը միայն «9-րդ ալիքի» կողմից նյութ պատրաստելուց հետո:

«Հունվարի 14-ին զանգահարեցինք, ասեցին, որ հանգստյան օրեր են, վերանորոգել չենք կարող: Ուզում եմ շնորհակալություն հայտնել «9-րդ ալիքին»: Որքան ժամանակ է, ասում ենք, որ վերանորոգեին տրաքված խողովակը, բայց մինչև «9-րդ ալիքը» նյութ չպատրաստեց, ոչ ոքի ուշադրութանը չարժանացանք»,- ասում է տեղի բնակիչ՝ Իլոնա Բաթմանիշվիլին:

Մաճարաշվիլի փողոցի բնակիչները բազմիցս բողոքել են, որ վնասված խողովակի ջուրը լցվում է բակերն ու տները, նրանք դիմել են նաև քաղաքապետի ներկայացուցչին, բայց նա ասել է, որ խողովակը հնարավոր չէ վերականգնել մինչ գարուն:

Խմելու ջրի համակարգի տեղադրումը Վալեում իրականացվում է Վրաստանի Միավորված ջրամատակարարման ընկերության կողմից:Աշխատանքները սկսվել են հոկտեմբերին և դեռ չեն ավարտվել:

| Print |