Լուրեր
Ախալցխացին պնդում է, որ խանութում փչացած ապրանք են վաճառում
Ախալցիխեի սուպերմարկետներից մեկի դժգոհ հաճախորդը սոցիալական էջում տարածում է փչացած նրբերշիկի նկարներն ու հավաստիացնում է, որ մարկետում ժամկետով, բայց փչացած ապրանք են վաճառում:

«Չծուլանանք, միշտ բոլորս հետ տանենք փչացած սննդամթերքը: Մենք մարդիկ ենք և ոչ թե խոզեր, որ գումարը աղբամանը գցենք: Խանութի մենեջերն այսպես պատասխանեց. «Երևի դուք եք տրորել»»,- գրում է հաճախորդը:

Ինչպես պարզվում է մեկնաբանություններից, հաճախորդը սուպերմարկետից նրբերշիկ գնել է հունվարի 15-ին, իսկ երկրորդ օրը խարշելու ժամանակ տճաճ հոտ են զգացել և ֆորման էլ փոխվել է:

Նա տարածում է նաև արտադրող ընկերության հաղորդագրությունը, որտեղ ասվում է, որ պատճառը հավանաբար, պահման պայմանների խախտումն է:

Սուպերմարկետի մասնաճյուղի մենեջերը «9-րդ ալիքի» մոտ բացատրում է, որ նրանց մոտ ապրանքի պահպանման պայմանները պաշտպանված են:

Հաճախորդը սննդամթերքը հետ է վերադարձրել:
| Print |