Լուրեր
Ավտովթար Նինոծմինդա-Ծալկա ճանապարհին. կան տուժածներ
Այսօր ՝ հունվարի 29-ին Նինոծմինդա-Ծալկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

«Shevrolet» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «Սուբարու» մակնիշի մեքենային: Վթարի արդյունքում տուժել է 3 անձ։ Նրանց կոտրվածքներով տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց:

Ըստ աղբյուրի՝ «Shevrolet» մակնիշի մեքենայում եղել են Հնդկաստանի քաղաքացիներ։ Իսկ «Subaru» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Ծալկայի մունիցիպալիտետի բնակչին:

Տեղում աշխատում են ոստիկանության ու շտապօգնության աշխատակիցները։ Նյութը տարածում է Nor.ge-ն:
| Print |