Լուրեր
Երբ պատվաստումից հետո կինն ընկել է կոմայի մեջ, ռեանիմատոլոգը տեղում չի եղել
Նրանից հետո, երբ Ախալցիխեի կլինիկա «Իմեդիում» բուժքրոջ մոտ պատվաստումն ընդունելուց հետո զարգացել է անաֆիլակտիկ ցնցում, անցել է երեք օր: Այս ընթացքում կլինիկայում պնդում էին, որ ռեանիմատոլոգը գտնվում էր երկրորդ հարկում և Մեգի Բաքրաձեին առաջին օգնությունը ցուցաբերել է հենց այդ ժամանակ:

Դեպքից երեք օր հետո պարզվում է, որ երբ 27-ամյա բուժքույրը վատացել է, ռեանիմատոլոգը կլինիկայում չի եղել: Սա հաստատում է անձամբ Գիորգի Ափցիաուրին: Նա այս մանրամասները մահացածի ընտանիքին հայտնել է երեկ, մարտի 20-ին:

«Մեզ մոտ պատմեց, որ եղել է մարզպետարանում, նրան ասել են, որ Մեգին վատ է եղել, օգնություն են ցուցաբերել և իրավիճակից դուրս բերել: Ռեանիմատիլոգն ասում է, որ նա այդ ժամանակ դուրս է եկել, գնացել կլինիկա: Հարցնում ենք, թե երբ գնացիր և հասար կլինիկա, սիրտը որքան ժամանակ է կանգնած էր, ասում է՝ չգիտեմ, գնացի, անջատված էր»,- ասում է Մեգի Բաքրաձեի հարազատ՝ Մալխազ Կոբախիձեն:

Ռեանիմատոլոգն ընտանիքին ասել է, որ Մեգի Բաքրաձեի պատվաստման ժամանակ նրա մոտ է գտնվել: Երբ պրոցեսը բարեհաջող ավարտվել է, նա լքել է բժշկական հաստատությունը: Մահացածի ընտանիքի անդամներն ասում են, որ մինչև նա հասել է կլինիկա, որոշիչ 10 րոպեն արդեն կորցրել էր:

«Մենք հարցրեցինք ռեանիմատոլոգին, որ մինչև նրան զանգահարեցին, մինչև հասավ կլինիկա, անցավ 10-15 րոպե, ինչ կարող էր տեղի ունենալ այն ժամանակահատվածում, նա մեզ ասաց, որ սրտի աշխատանքի դադարումից հետո, ուղեղը դիմանում է 8 րոպե, գնացել է , և իբր աշխատացրել սիրտը: Կորցրել են ժամանակ, դրա համար էլ այսպես եղավ ամեն ինչ: Փաստ է, որ մարդը մահացած էր: Երբ ամուսինը կռվի ելքով մտավ վերակենդանացման բաժանմունք, տեսավ, որ կնոջ մարմինն արդեն փակված էր, դեմքը՝ ուռած, ոչ շնչառության համակարգ կար, ոչ էլ որևէ այլ բան»,- պատմում են հարազատները:

Այսօր ՝ մարտի 21-ին, Գիորգի Ափցիաուրին լրագրողներին հաստատեց, որ անաֆիլակտիկ շոկի զարգացման պահին նա կլինիկայում չի եղել:

«Տեղում չեմ եղել, բայց հենց զանգահարեցին, միանգամից գնացի, ոչինչ ավելին ասել չեմ կարող»,- ասում է ռեանիմատոլոգը:

Սա միակ մեղադրանքը չէ, որ հնչում է կլինիկայի հասցեին, մահացած բուժքրոջ ընտանիքի անդամների կողմից: Նրանց խոսքով ՝ պատվաստումից մեկ օր առաջ Մեգի Բաքրաձեն ունեցել է բարձր պրոթրոմբին և ցածր հեմոգլոբին: Դրա պատճառով բժիշկները երիտասարդ կնոջը խորհուրդ են տվել հաբեր խմել: Մեգին խմել է դեղն ու գնացել պատվաստվելու:


«Իմեդի» կլինիկայում կտրականապես մերժում են դեղերի նշանակումը: Բժիշկներն ասում են, որ նրանք այդ մասին ոչինչ չգիտեն, և միգուցե Մեգին կամայականորեն ընդունել է հաբեր:

27-ամյա բուժքույրը, մարտի 18-ին Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ: Պատվաստումից 30 րոպե անց նրա վիճակը կտրուկ վատացել էր: Նախնական գնահատականներով՝ դա անաֆիլակտիկ շոկ էր։ Մարտի 18-ի երեկոյան, արհեստական շնչառության ապարատին միացված, նրան տեղափոխել են Թբիլիսի։ Պատվաստվելուց մեկ օրվա ընթացքում, նա մահացավ:
| Print |