Լուրեր
Այսօրվանից սկսվել է 55 տարեկանից բարձր անձանց պատվաստումը

Ապրիլի 5-ից Վրաստանի քաղաքացի, 55 տարեկանից բարձր անձինք կկարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ: 

Այս տարիքային հասակում գտնվող անձինք կպատվաստվեն AstraZeneka-ով:

Հիշեցնենք՝ Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով:

Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:

| Print |