Լուրեր
Հայաստանի սահմանները Վրաստանի քաղաքացիների համար բացվել են
Վրաստանը Հայաստանի և Թուրքիայի հետ բացել է երկկողմ սահմանները: Որոշումն ուժի մեջ է մտել այսօրվանից՝ հունիսի մեկից:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանի ցամաքային սահմանները բացվում են միակողմանիորեն, և որ Վրաստանի քաղաքացիները չեն կարող լքել երկիրը, եթե չկա հատուկ թույլտվություն:

Հայաստանի և Թուրքիայի հետ սահմանները երկկողմանի բաց են:

Ռուսաստանի հետ սահմանը գործում է միակողմանիորեն, իսկ սա նշանակում է, որ մուտքը բաց է, ելքը՝ փակ:  Վրաստանի քաղաքացիները դեռևս չեն կարող մեկնել Ռուսաստան:

Հատկանշական է, որ որոշում է կայացվել, որի համաձայն քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը։ Անցակետերը բաց են ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Հայաստանում Վրաստանի դեսպանատունը։ Նշենք, որ ավելի վաղ հայտարարություն էր տարածվել, որ գործում է միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետը։

| Print |