Լուրեր
Տուգանքների չեղարկման հարցը կքննարկվի այսօր
Վարչապետի զեկույցը լսելու ընթացակարգը և նոր որոշումների քննարկումները խորհրդարանում կշարունակվի այսօր:

Վարչապետը վերջին հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ սահմանափակումները խախտելու համար տուգանված քաղաքացիներն կազատվեն վարչական պատժից և տուգանքներ վճարելու պարտավորությունից:

Կառավարության տվյալներով՝ վարչական տուգանքներից կազատվեն ավելի քան 245 հազար քաղաքացի և 344 իրավաբանական անձ: Խոսքը մեկուսացման, կարանտինի և դիմակ կրելու կանոնների խախտման համար սահմանված շուրջ 76 միլիոն լարի չվճարված տուգանքների մասին է:

Հունիսի 25-ին, խորհրդարանի լիագումար նիստում Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթը տևեց մոտ 8 ժամ: Վարչապետին հարց են ուղղել մոտ 70 պատգամավորներ: Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանեց ճշտող հարցերին: Դրանից հետո պետք է քաղաքական բանավեճ սկսվեր, սակայն խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավան հայտարարեց, որ բոլոր քաղաքական խմբերը ցանկանում են մասնակցել բանավեճերին և չեն հասցնի, քանի որ կանոնակարգի համաձայն, գարնանային նստաշրջանը պետք է փակվեր հունիսի վերջին ուրբաթ օրը, մինչև ժամը ՝ 00:00-ն: Կախա Կուճավան նշեց, որ արտահերթ նստաշրջան կգումարվի հունիսի 28-ին և այդ կապակցությամբ կդիմի նախագահին:
| Print |