Լուրեր
Հզոր երկրաշարժ Նինոծմինդայում

 

Վրաստանում մի քանի րոպե տարբերությամբ արձանագրվել է երկու երկրաշարժ:

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, երկու դեպքում էլ էպիկենտրոնը եղել է Նինոծմինդայից 24 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սամեբա գյուղի մոտակայքում:

05:44-ին գրանցված ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,1, իսկ 05:51-ին՝ 3,2 բալ:

Դրանից մի քանի ժամ առաջ Վրաստանում տեղի է ունեցել եւս երկու երկրաշարժ, որոնց էպիկենտրոնը գտնվում էր նույնպես Սամեբա գյուղի մոտակայքում: Ցնցումների ուժգնությունը գրանցվել է 23:42-ին՝ 3,7 մագնիտուդ, իսկ 03:19-ին՝ 4,1 մագնիտուդ:

 

| Print |