Լուրեր
Ե՞րբ է հայտնվել առաջին կորոնավիրուսը
Օքսֆորդի համալսարանի բրիտանացի գիտնականները պարզել են, որ SARS-CoV-1 կորոնավիրուսների ամենավերջին ընդհանուր նախահայրը գոյություն է ունեցել 21 հազար տարի առաջ: Այդ մասին ասվում է Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում:

Նշվում է, որ հենց դա է առաջացրել SARS-ի բռնկում 2002-2004 թվականներին, ինչպես նաև SARS-CoV-2-ի՝ COVID-19- ի հարուցչի:

Բացի այդ, այս ուսումնասիրությունը վկայում է, որ կորոնավիրուսը 30 անգամ ավելի հին է, քան ավելի վաղ ենթադրվում էր:

Սա թույլ է տալիս հետազոտողներին ոչ միայն վերակառուցելու SARS-CoV-2-ի հետ կապված վիրուսների էվոլյուցիոն պատմությունը, այլև ուսումնասիրելու ՌՆԹ և ԴՆԹ վիրուսների ավելի լայն շրջանակ՝ դրանց վաղ զարգացման ընթացքում:
| Print |