Լուրեր
Թուրքիայի տարածքում հայտնաբերվել է կորոնավիրուսի «մյու» շտամ
Ըստ Թուրքիայի Հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի, Թուրքիայի տարածքում հայտնաբերվել է կորոնավիրուսի «մյու» շտամի երկու դեպք: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:

«Այժմ մենք չենք դիտարկում լրացուցիչ միջոցներ ներդնելու հնարավորությունը, քանի որ բացի այս երկու դեպքերից, «մյու»-ով վարակման այլ դեպքեր չեն գրանցվել:

Վարակված մարդկանց ավելի քան 90%-ը վարակված է դելտա կամ դելտա պլյուս շտամով», – ասել է Թուրքիայի առողջապահության նախարարը:
| Print |