Լուրեր
Սոցիալապես անապահով ուսանողներին ֆինանսավորելու համար դիմումները կընդունվեն սեպտեմբերի 10-ից
Սոցիալապես անապահով ուսանողներին ֆինանսավորելու համար դիմումները կընդունվեն սեպտեմբերի 10-ից և կտևեն մինչև հոկտեմբերի 30-ը, – մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստում ասաց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նա ասաց, որ անապահով ուսանողների աջակցության ծրագրի շրջանակներում ուսման վարձերը ֆինանսավորվել են ընդհանուր առմամբ 5000 ուսանողի համար վերջին տարիներին, իսկ 2021 թվականին ծրագրում փոփոխություններ են կատարվել:

«Մինչև 2021 թվականը ֆինանսավորվում էին Թբիլիսիում գրանցված բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ուսանողները, որոնց ընտանիքների սոցիալական միավորը 70 000 կամ ավելի ցածր էր, իսկ փոփոխությունների արդյունքում, Թբիլիսիում գրանցված ուսանողները, որոնց ընտանիքները ունեն 150,000 սոցիալական միավոր կամ ավելի քիչ, կֆինանսավորվեն», – ասաց Կախա Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, 2021 թվականի գարնանային կիսամյակում այս փոփոխությունների արդյունքում ֆինանսավորվել է շուրջ 1400 ուսանող:

«Տրվելիք ֆինանսավորումը, որի առավելագույն գումարը կազմում է տարեկան 2250 լարի, իսկ կիսամյակինը` 1125 լարի, կախված է նախորդ կիսամյակի ուսանողի ակադեմիական կատարումից: Սոցիալապես անապահով ուսանողների կրթության ֆինանսավորման համար տրամադրվող գումարը տրամադրվում է կիսամյակային, տարին երկու անգամ», – ասել է Կախա Կալաձեն:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ.
| Print |