Լուրեր
Չինաստանի այն քաղաքում, որտեղ բռնկվել էր COVID19-ը, խստացրել են սահմանափակումները
Կորոնավիրուսի բռնկումը հայտնաբերելուց հետո Չինաստանի հարավ-արևելքի Ֆուցզյան նահանգի Պուտյան քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում չլքել այն, հայտնել է չինական Global Times թերթը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարակի 20 նոր լոկալ դեպք է հայտնաբերվել Ֆուցզյան նահանգում, որոնցից 19-ը՝ Պուտյան քաղաքում:

Հաղորդվում է, որ քաղաքը լքել ցանկացողները պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ունենան։ Բացի այդ, քաղաքում մտցվում են մի շարք սահմանափակումներ․ կինոթատրոնները, թանգարանները և գրադարանները պետք է փակ լինեն այցելուների համար, իսկ ռեստորանների աշխատանքային ժամերը կսահմանափակվեն։

Համաճարակի սկսվելուց ի վեր Չինաստանում մայրցամաքային մասում ընդամենը գրանցվել է COVID-19 վարակի 95 199 դեպք, 4636 մարդ մահացել է:
Չինաստանը խիստ կարանտինային միջոցառումների շնորհիվ կարողացել է բավականին արագ և արդյունավետ հսկողության տակ վերցնել երկրի ներսում համաճարակի տարածումը:

Արդեն երկար ժամանակ է ՝ այստեղ վարակման տեղային դեպքեր գրեթե չեն եղել, բոլոր բացահայտված դեպքերը հիմնականում արտասահմանից են ներմուծվել։ Սակայն նոր բռնկումը, որը սկսվել է հուլիսի կեսերին Նանկինի միջազգային օդանավակայանում, տարածվել է մի շարք այլ քաղաքների և նահանգների վրա:
| Print |