Լուրեր
«Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը պետք է արագացնել»
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը պետք է արագացնել՝ «չպատվաստվածների համաճարակը» կանխելու համար:

1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում ունեցած իր ելույթում:

Օգոստոսի վերջին ԵՄ չափահաս բնակչության 70%-ը լիովին պատվաստված էր: Այնուամենայնիվ, պատվաստումների մակարդակի տարբերություն կա ԵՄ առանձին երկրների միջև:

«Եկեք ամեն ինչ անենք, որպեսզի սա չպատվաստվածների համաճարակ չդառնա»,- ասվում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարության մեջ:

Նրա խոսքերով, Եվրամիությունը հաջորդ տարի պատվաստանյութի լրացուցիչ 200 մլն դեղաչափ կհատկացնի երրորդ երկրներին: Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսել է ԵՄ առաջնահերթությունների մասին և կլիմայի փոփոխության դեմ պայքարն անվանել որպես դրա գերակայություններից մեկը:

Նա կոչ է արել աշխարհի երկրներին ուժեղացնել պայքարը կլիմայի փոփոխության դեմ: Եվրահանձնաժողովի նախագահի խոսքերով՝ ԵՄ-ն կավելացնի աղքատ երկրներին ֆինանսական օգնությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:
| Print |