Լուրեր
Կորոնավիրուսով մահացել է 30 քաղաքացի
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 867 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 877 մարդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 30 պացիենտ։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 16 066 թեստ, այստեղից 9770-ը հակագենի արագ թեստ, 6296-ը «Փի Սի ԱՐ»:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը-5,4%, վերջին 14 օրվանը 5.42%, վերջին 7 օրվանը 4.94%:

Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 618 620 դեպք, այստեղից ապաքինվել է 591 668 վարակված, մահացել է 9 068 մարդ:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 818 258 մարդ, օրական պատվաստվել է՝ 4124 մարդ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 31 պացիենտ, ստացիոնարում հսկողության տակ է 4 278 մարդ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 601 վարակված:

Երեկ, հոկտեմբերի 3-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 1164 դեպք, ապաքինվել է 2 292 պացիենտ:
| Print |