Լուրեր
12-ից 15 տարեկան երեխաների համար պատվաստումը հասանելի է
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հասանելի կլինի քրոնիկ հիվանդություններ ունեցող 12 տարեկան երեխաների համար։

Այս մասին որոշում է կայացրել իմունականխարգելման խորհուրդը այսօրվա նիստում:

«Ինչ վերաբերում է 12-ից 15 տարեկան երեխաների պատվաստումներին, ապա մենք խորհուրդ ենք տալիս այս փուլում պատվաստումներ կատարել միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների համար», – ասել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Մինչ այժմ Վրաստանում «Ֆայզեր»-ով պատվաստումը հասանելի էր 16 տարեկանից։
| Print |