Լուրեր
Կորոնավիրուսի նոր դեպքերի քանակն ու մասնագետների գնահատականը

 

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 530 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 848 մարդ: Վերջին մեկ օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 23 հիվանդ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 635 583 դեպք, որից 602 372 հիվանդ ապաքինվել է, 9 269-ը ՝ մահացել:

Մահացել է 25 մարդ:

«Պատվաստման ցուցանիշն ամեն օր ընկնում է, այսօր այդ թիվը յոթ հազար էր, ինչը շատ քիչ է: Բոլորին խնդրում եմ դիմել պատվաստումների կենտրոններին: Երկրում բավականաչափ պատվաստանյութեր կան, և բոլորը պետք է պատվաստվեն», – Վրաստանի Առաջին ալիքին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:

«Առանց պատվաստումների, այս համավարակը չի ավարտվի, և մենք նորից ու նորից կունենանք աղետալի հետևանքներ, որոնք առաջին հերթին կազդեն մարդու առողջության վրա, մենք կունենանք մարդկային կորուստներ և երկիրը ստիպված կլինի խիստ սահմանափակող միջոցներ ձեռնարկել», – հայտարարել է Գամղրելիձեն:

 

| Print |