Լուրեր
Սաակաշվիլիի բժիշկը հայտնել է, որ նրա վիճակը վատացել է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատացել է: Նրան հոսպիտալացում է անհրաժեշտ, հայտնել է Վրաստանի նախկին առաջնորդի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն:

«Վաղը ես ևս մեկ անգամ պատրաստվում եմ նրան (Սաակաշվիլիին-խմբ․) այցելել։ Մենք, հավանաբար, ստիպված կլինենք նրան տեղափոխել հիվանդանոց»
, – ասել է Կիպշիձեն։

Հոկտեմբերի 1-ից, Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել: Նա 10 օր շարունակ գտնվում է բանտում, և ինչպես նշում է անձամբ Սաակաշվիլին, առողջական վիճակի վատթարացման կամ ուշագնացության դեպքում նա հրաժարվում է բժշկական օգնությունից:
| Print |