Լուրեր
Հանձնաժողովի անդամները ստորագրել են դատարկ արձանագրությունը (լուսանկար)
ԱԽալցիխեում՝ թիվ 22 ընտրատեղամասում, հանձնաժողովի անդամները նախքան ընտրությունների արդյունքները մուտքագրելը, ստորագրել են ամփոփիչ արձանագրությունը: «Եվրոպական Վրաստանի» ցուցակի առաջին համար՝ Մակա Սուդաձեն լուսանկարը տարածում է սոցիալական ցանցում: Նա նշում է, որ այս պատճառով դիմում են Ախալցիխեի շրջանային ընտրական հանձնաժողով եւ պահանջում են Ուրավելի գյուղում անկացնել ձայների վերահաշվարկ:

«Երբ թվերը գրում էինք սև գույնով, մեզ ասացին, որ միանգամից ստորագրեինք, և հետո  մուտքագրենք ենք տվյալները: Հանձնաժողովի անդամներն էլ ստորագրեցին ու գնացին տուն»:

Ըստ Մակա Սուդաձեի, նրենք բողոքարկում են նաև թիվ 27 տեղամասի արդյունքները և այստեղ նույնպես պահանջում են վերահաշվարկ:

ԱԽալցիխեի #37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ասում է, որ բողոքարկման ժամկետներն ավարտվել են: Նա ոչինչ չգիտի Մակա Սուդաձեի տարածած լուսանկարների և նախօրոք ստորագրված արձանագրությունների մասին:
| Print |
თეგები: Մակա Սուդաձե /