Լուրեր
Ախալքալաքում և Նինոծմինդայում սպասվում են հոսանքի անջատումներ

 

Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով, հոկտեմբերի 14-ին, Սամցխե-Ջավախքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 14:00-16:00-ն կհոսանքազրկվեն Ախալքալաքի շրջանի՝ Արագվա, Բարալեթ, Գոման, Վաչիան, Զակ և հարակից գյուղերը:

Հոկտեմբերի 15-ին, 12:00-18:30-ն, Նինոծմինդայի շրջանի՝ Գորելովկա, Ժդանովական, Եֆրեմովկա, Սպասովկա և հարակից գյուղերը,

12:00-18:00-ն, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանի՝ Ջիգրաշեն, Արագալ, Դիլիսկա, Կումուրդո, Վաչիան, Գորելովկա, Սաթխա, Դիլիֆի և հարակից գյուղերը կհոսանքազրկվեն:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի:

 

| Print |