Լուրեր
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 239 630 162-ի
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 239 630 162-ի: Այս մասին հայտնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից մահացել է 4 882 363 մարդ:

Այս պահին Միացյալ Նահանգները վարակվածների և մահացածների ընդհանուր թվով առաջինն է – 44 767 938 դեպքով: Երկրորդ տեղում Հնդկաստանն է – 34 037 592 դեպքով, իսկ Բրազիլիան՝ երրորդը – 21 612 237 դեպքով:

Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում 6 577 958 524 դոզա է կիրառվել կորոնավիրուսի դեմ:
| Print |