Լուրեր
Քաղաքացիները պնդում են, որ գրիպի դեմ պատվաստանյութի փոխարեն վիտամին C են ներարկել
Քաղաքացիները պնդում են, որ Թբիլիսիում, Ջավախիշվիլի փողոցի «Գոգելիա» կլինիկայում իրենց գրիպի դեմ պատվաստանյութի փոխարեն վիտամին C են ներարկել:

Տեղացիների խոսքով, իրենք եկել էին կլինիկա՝ գրիպի չորս բաղադրիչ պատվաստանյութով պատվաստվելու համար և վճարել 75 լարի, իսկ երբ խնդրել են ցուցադրել պատվաստանյութի փաթեթավորումը, մերժվել է բժշկական անձնակազմի կողմից: Նրանց խոսքով, երեխաներին նույնպես ներարկել են:

Ըստ հիվանդների, իրենց պնդումից հետո կլինիկայի ներկայացուցիչները սկուտեղ են բացել, որտեղ հայտնաբերվել են միայն վիտամին C-ի ամպուլներ, պատվաստումների սենյակում հայտնաբերել են նաև վիտամին C-ի օգտագործված ամպուլներ:

Հիվանդները պատմում են, որ կլինիկայի ներկայացուցիչները վերջապես խոստովանել են, որ պատվաստման համար կլինի եկած պացիենտներին վիտամին C են ներարկել և դրանից հետո նրանք անմիջապես լքել են կլինիկան:

Քաղաքացիները տեղում կանչել են ոստիկանություն:
| Print |