Լուրեր
Սկսվել է Սաակաշվիլիի գործով դատավարությունը, որին նա ներկա է

 

Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Միխեիլ Սաակաշվիլիի դատական նիստը։ Դատավարությանը ներկա է նաև մեղադրյալ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Գործը քննվում է երեք դատավորից կազմված կոլեգիայի կողմից:

Դատարանի շենքի դիմաց Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն են: Տեղում ուժեղացվել են անվտանգության միջոցները։

Այսօրվա դատավարությունը կապված է նոյեմբերի 7-ի գործի հետ։ Միխեիլ Սաակաշվիլիին, Դավիթ Կեզերաշվիլիին, Զուրաբ Ադեիշվիլիին, Գիգի Ուգուլավային և Վանո Մերաբիշվիլիին մեղադրանք է առաջադրվել նոյեմբերի 7-ի ցույցը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և Մթածմինդայի այգին խլելու համար։

 

| Print |