Լուրեր
Կորոնավիրուսի նոր շտամը շուտով կհասնի Վրաստան. Իմնաձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով՝ Վրաստանում վաղ թե ուշ կհայտնաբերվի կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը։

Ինչպես հայտարարել է Իմնաձեն, «Օմիկրոնը» Վրաստան կհասնի հավանաբար, մեկ ամսից։

«Մենք մոտավորապես գիտենք, թե երբ է կորոնավիրուսը հասել Չինաստանից, իսկ շտամը՝ Բրիտանիայից։ Ցավոք, այս տարածումը անհնար է կանգնեցնել: Դիմակն է պաշտպանում և դեռևս գիտենք, որ պատվաստումն ազդում է այս շտամի վրա էլ, Աֆրիկայից ունեցած տեղեկությունների վրա հիմնվելով ենք սա ասում: Իհարկե, այն մի օր կհասնի մեզ: Վրաստանը ոչ թե լուսնի, այլ երկրագնդի վրա է: Կարծում եմ` մենք մոտ մեկ ամիս ժամանակ կունենանք, որպեսզի նախապես իմանանք, թե ինչի հետ ենք բախվելու»,- ասել է Պաատա Իմնաձեն:

Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածվել է կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը: Կորոնավիրուսի նոր շտամի տարածման կապակցությամբ, միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, ութ երկրների քաղաքացիների համար կգործի սահմանը հատելու կանոնակարգը, որն ուժի մեջ կմտնի վաղը՝ նոյեմբերի 28-ից։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։
| Print |
თეგები: «Օմիկրոն» /