Լուրեր
Ո՞ւմ է պետք կառավարության աջակցությունը. Վարչապետի հայտարարությունը
«Առավելագույն ուշադրություն և աջակցություն բնակչությանը. սա պետք է լինի մեր հիմնական ուղերձը»,- կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ըստ վարչապետի, հնարավորինս պետք է արվի բնակչության, հատկապես նրանց համար, ովքեր պետության կողմից ամենաշատ օգնության կարիքն ունեն։ Միաժամանակ, ինչպես նշել է Ղարիբաշվիլին, պետք է վերացնել խոչընդոտները և հնարավորինս խրախուսել բիզնեսին։

«Մենք ավելին պետք է անենք։ Ասեմ, որ անցյալ տարի բազմաթիվ իրադարձություններ եղան, այդ թվում՝ ընտրություններ, բավականին լարված քաղաքական իրավիճակ, բայց այնուամենայնիվ, մենք շատ հաջող տնտեսական տարի ունեցանք, ուստի շնորհավորում եմ բոլորին այս հաջողության համար, բայց իհարկե մենք լիովին պատրաստ ենք նրան, որ էլ ավելի հաջող տարի ունենանք: Ուզում եմ նաև ընդգծել, որ մենք պետք է հնարավորինս պարզեցնենք ծառայությունների հասանելիությունը, մենք պետք է բարելավենք, կատարելագործենք հանրային ծառայությունները, դյուրացնենք բիզնես գործունեությունը, վերացնենք երկրում ավելորդ խոչընդոտները և առավելագույնի հասցնենք բնակչության ուշադրությունն ու աջակցությունը. սա պետք է լինի մեր հիմնական ուղերձը»,- ասում է վարչապետը։ 


| Print |