Լուրեր
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվն ավելացել է
Սամցխե-Ջավախքում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք։ Այս դեպքերի մեծ մասը՝ 92-ը գրանցվել է Բորժոմիում, Ախալցիխեում՝ 32, Ադիգենում՝ 16, Ախալքալաքում՝ 14, Ասպինձայում՝ 9 և Նինոծմինդայում՝ 2։

Ինչ վերաբերում է ապաքինվածների թվին, ապա 83 հիվանդ ամբողջությամբ բուժվել է կորոնավիրուսից։

Մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8767 նոր դեպք, մահացել է 49 մարդ:
| Print |