Լուրեր
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 373 միլիոնը
Անցած օր ու գիշեր ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2 միլիոն դեպք, իսկ համաճարակի սկզբից ի վեր վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 373 միլիոնը։

Համապատասխան տվյալները հրապարակում է worldometers հարթակը։

Ըստ նույն վիճակագրության՝ Covid 19-ը մինչ օրս խլել է ավելի քան 5,67 միլիոն մարդու կյանք: 

Վիրուսից բուժվածների թիվը գերազանցել է 294 միլիոնը։ Ներկայումս ամբողջ աշխարհում կա վարակի 72,6 միլիոն ակտիվ դեպք։ Համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվել է ամենաշատը՝ 75 միլիոն մարդ ԱՄՆ-ում, որին հաջորդում է Հնդկաստանը՝ ավելի քան 41 միլիոն դեպքով։ Նրանց հետևում են Բրազիլիան և Ֆրանսիան:
| Print |