Լուրեր
Փարվանայի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար

Փարվանայի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար,-այս մասին լրատվությունը տարածել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

«Բարդ օդերևույթաբանական պայմանների պատճառով (առատ ձյուն, ձնաբուք և վատ տեսանելիություն) ներքին պետական նշանակություն ունեցող Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոմոբիլային ճանապարհի 94-110 կմ. (Փարվանայի լեռնանցք) հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի տեղաշարժը ազատ է»,
- ասված է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հայտարարության մեջ:

| Print |