Լուրեր
Ախալցիխեում կորոնավիրուսից տղամարդ է մահացել
Ախալցիխեի քաղաքապետարանում կորոնավիրուսից 81-ամյա տղամարդ է մահացել: Պաշտոնական տվյալներով՝ Covid19-ից տարածաշրջանում ընդհանուր առմամբ 193 մարդ է մահացել։

Սամցխե-Ջավախքում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 268 նոր դեպք։ Մեծ մասը՝ 103 դեպք գրանցվել է Ախալցիխեում, 88-ը՝ Բորժոմիում, 28-ը՝ Ադիգենում, 25-ը՝ Ախալքալաքում, 22-ը՝ Ասպինձայում և 2-ը՝ Նինոծմինդայում:

Կորոնավիրուսի պաշտոնապես հայտնաբերման պահից տարածաշրջանում գրանցվել է վիրուսի 22 434 դեպք։

Ինչ վերաբերում է ապաքինվածների թվին, ապա վերջին մեկ օրում կորոնավիրուսից բուժվել է 293 պացիենտ, Սամցխե-Ջավախքում ընդհանուր կա 20 928 առողջացած։

Վարակվածների հետ կապի մեջ գտնվող 277 անձի ինքնությունը պարզվել է, կատարվում է ուսումնասիրություն։ 

Ինքնամեկուսացման մեջ է 1 142 մարդ:

Covid-ի կլինիկայում մնում է 109 հիվանդ:
| Print |