Լուրեր
«Քաղաքից ոչ մի տեղ չեմ գնալու, պատրաստ եմ կռվելու» - Ախալցիխեի բնակիչը Ուկրաինայից
Վերջին երկու օրերին տագնապի ազդանշան է հնչում նաև Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում, որտեղ բնակվում է ախալցխացի Գիորգի Ակոշվիլին։Ռազմական գործողություններն այստեղից 250 կիլոմետր հեռավորության վրա են, սակայն բնակչությունը ամեն րոպե սպասում է օկուպանտների հայտնվելուն։

Վրացի բռնցքամարտիկի խոսքով՝ պարետային ժամը գործում է երեկոյան ժամը 20-ից մինչև առավոտյան 6-ը։ Ցերեկը փողոցում շարժվում են միայն անհրաժեշտության դեպքում։ Չնայած ռազմական գործողություններին, բնակչության շրջանում խուճապ չկա։ Տեղացիները դեռ ապաստանի կարիք չունեն, քաղաքը պատրաստ է դիմավորել թշնամուն։ Նրանք ունեն սննդի և շտապ օգնության պարագաներ։

Ախալցխացի բռնցքամարտիկ Գիորգի Ակոշվիլին արդեն ութ տարի է, ինչ ապրում է Դնեպրոպետրովսկում։
«Պատրաստվում ենք պաշտպանել Ռադան»,- Ախալցխացի Յուրի Մանուկյանն Կիևից
| Print |
თეგები: Գիորգի Ակոշվիլի /