Լուրեր
Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, մայիսի 5-ին Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:

Գործակալությունից հայտնում են, որ ժամը 12:00-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում կհոսանքազրկվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա, Չունչխա, Պտենա գյուղերը,

Ժամը 12:00-16:00-ին՝ Ախալքալաքում Նինոծմինդա, Ազատություն, Սուրբ Նինո, Չարենց, Սանապիրո փողոցները, զինվորական ավանը, օդանավակայանի մայրուղին, Չամդուրա և Վաչիանի գյուղերը:
| Print |