Լուրեր
Վրաստանի քաղաքացիների մուտքը Գերմանիա կպարզեցվի
Վրաստանի քաղաքացիները հունիսի 1-ից կկարողանան Գերմանիա մուտք գործել պարզեցված կովիդ-կանոնակարգի միջոցով։

Այս մասին ասվում է Վրաստանում Գերմանիայի դեսպանատան կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։

«Հունիսի 1-ից Գերմանիա մուտք գործելու պարզեցված կովիդ-կանոնակարգեր. Գերմանիա մուտք գործելու համար դիմողներից այլևս չի պահանջվում ներկայացնել պատվաստման, ապաքինման կամ թեստավորման փաստաթուղթ: Վարակից պաշտպանվելու համար բարձր ռիսկային երկրների ցանկը վերացվել է, քանի որ Omicron-ը հիվանդության բարդ ձևերի առաջացման ավելի քիչ հավանականություն ունի: Պատվաստման վկայականը պահանջվում է միայն այն մարդկանց համար, ովքեր Գերմանիա ժամանում են այն երկրներից, որտեղ վիրուսը մուտացիայի է ենթարկվել: Այս դեպքում մուտքը հնարավոր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թվարկված բոլոր պատվաստանյութերով: Վրաստանն ընդգրկված չէ այդ երկրների ցանկում»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Մանրամասն տեղեկությունը հասանելի է հղումով։
| Print |