Լուրեր
Վրաստանում ձերբակալվել է 19-ամյա աղջկա առևանգման մեջ մեղադրվողը
Վրաստանում ձերբակալել են 19-ամյա աղջկան առևանգելու մեջ մեղադրվող տղամարդուն. Նա, իբր, փորձել է նրան մեքենայով դուրս բերել Բաթումիից։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մեքենան Աջարիայի մայրաքաղաքից շարժվել է դեպի Զուգդիդի։ Զուգդիդիի պարեկային ոստիկանությունը կանգնեցրել է մեքենան և ազատ է արձակել աղջկան։

Գերատեսչությունից հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է տարվում Վրաստանի Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով, որը նախատեսում է ապօրինի ազատազրկում։

Մեղավոր ճանաչվելու դեպքում կալանավորին սպառնում է 2-ից 4 տարվա ազատազրկում։netgazeti.ru Nor.ge
| Print |