Լուրեր
Բեռնատարով վրաերթի ենթարկված երեխան ծանր վիճակում է
Ախալքալաքի Սուլդա գյուղում վրաերթի ենթարկված 7-ամյա աղջիկը դեռ Ախալքալաքի հիվանդանոցում է: Տուժածի ընտանիքը սպասում է ռեանիմոբիլին, որպեսզի նրան տեղափոխեն Թբիլիսի՝ մանկական կլինիկա:

Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում երեխային անընդմեջ հետազոտություններ են անցկացնում: Ըստ բժիշկների, վիճակը ծանր է, բայց ոչ ծայրահեղ։ Նրան արդեն ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Սակայն անհրաժեշտ է տեղափոխել Թբիլիսի՝ մասնագիտացված բուժման համար։

Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Սուլդա գյուղում միջազգային բեռներ փոխադրող բեռնատարը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա: Բեռնատարի վարորդն անմիջապես բերման է ենթարկվել:
| Print |
თეგები: Բեռնատար / Սուլդա /