Լուրեր
Ուժեղ կարկուտ Ախալցիխեի գյուղերում
Ախալցիխեի մունիցիպալիտետի Գուրկելի և Ծինուբանի գյուղերում կեսօրին մոտ տեղատարափ է սկսվել, որից հետո ժամը 17:00-ի սահմաններում կարկուտ է տեղացել: Տեղացիների խոսքով՝ վնասվել են պտղատու ծառեր ու բույսեր։

Ախալցիխեի քաղաքապետարանից հայտնում են, որ կարկուտը վնասել է քաղաքապետարանի միայն այս երկու գյուղերը։ Աղետը գյուղերին ենթակառուցվածքային վնաս չի պատճառել։

Կարկուտը գյուղերում է եկել ժամը 17։00-ի սահմաններում։
| Print |