Լուրեր
Օտարերկրացիների մուտքը Վրաստան՝ նոր որոշում
Վրաստանի կառավարության որոշմամբ, արտերկրից Վրաստան մուտք գործող ցանկացած անձ ազատվում է պատվաստման վկայական ներկայացնելու, թեստի պատասխանի և մեկուսացման պարտավորությունից։

Սա նախատեսված է Վրաստանի կառավարության 2020 թվականի մայիսի 23-ի «Մեկուսացման և կարանտինի կանոնները հաստատելու մասին» № 322 որոշմամբ։

«Արտասահմանից եկող ցանկացած անձ (անկախ քաղաքացիությունից) Վրաստանի սահմանը հատելիս ազատվում է պատվաստման փաստաթղթի կամ այցից առաջ վերջին 72 ժամվա ընթացքում «PCR » բացասական թեստի պատասխան ներկայացնելու պարտավորությունից»,- նշված է որոշման:

Որոշումը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել է հունիսի 14-ին և ուժի մեջ է հունիսի 15-ից։
| Print |