Լուրեր
Ախալքալաքում կարկուտը տներ ու մեքենաներ է վնասել
Նկարը՝ JNEWS

Ախալքալաքում և հարակից գյուղերում տեղացել է ուժեղ կարկուտ և անձրև։ Աղետը վնասել է տներ, մեքենաներ, պտղատու ծառեր, ցանքատարածություններ և բույսեր։ Վնասվել են նաև ենթակառուցվածքները։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով՝ դեռ վնասների մասին տեղեկություն են ստանում։ Նրա խոսքով՝ ամենաշատը տուժել է Ախալքալաքը։

«Դրսում գտնվող բոլոր մեքենաները վնասվել են: Նման կարկուտ Ախալքալաքում երկար ժամանակ չէր տեղացել: Աղետից վնասվել են տների պատուհաններն ու տանիքները: Գյուղերում էլ ուժեղ անձրևի հետևանքով ճանապարհներ են հեղեղվել ու քանդվել»,- «9-րդ ալիքի» մոտ  հայտարարեց Ախալքալաքի քաղաքապետը:

Մելքոն Մակարյանն արդեն եղել է մի քանի գյուղերում։ Նա ասաց, որ հանձնաժողովը կշարունակի վնասի ուսումնասիրությունը և անհրաժեշտության դեպքում օգնություն կխնդրի համապատասխան կառույցներից։

Այս պահի դրությամբ տուժած գյուղերն են՝ Կուլիկամ, Խուլգումո, Դիլիսկա, Օկլավերդ, Գոմանո։Նկարը՝ Վարազդատ Սարվարյան

Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղացած ուժեղ կարկուտը տեւել է մոտ 2-3 րոպե։
| Print |
თეგები: Ախալքալք / Կարկուտ /