Լուրեր
Tesla-ն 1 միլիարդ դոլարով ավելացրել է իր կապիտալ ծախսերի պլանը
Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն 1 միլիարդ դոլարով ավելացրել է իր կապիտալ ծախսերի պլանը։ Այս մասին էլեկտրամոբիլներ արտադրողը երկուշաբթի հայտնել է իր պաշտոնական հայտարարության մեջ, որում նաեւ ասվում է 2018 թվականին մասնավորի ձեռքն անցնելու մասին ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկի թվիթների հետ կապված դատին մասնակցելու երկրորդ ծանուցման մասին, հաղորդում է Reuters-ը:

Ընկերությունն այժմ նախատեսում է 6-8 միլիարդ դոլար ծախսել այս տարի եւ հաջորդ յուրաքանչյուր երկու տարում, նախկին 5-7 միլիարդ դոլարի ծախսային ծրագրի համեմատ, քանի որ մտադիր է ավելացնել արտադրությունը Տեխասի եւ Բեռլինի իր նոր ձեռնարկություններում:

Ընկերությունը հայտարարել է, որ կհամագործակցի պետական մարմինների հետ:
| Print |