Լուրեր
Այսօր երկրում սգո օր է

 

Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում հայտարարվել է սգո օր։ Այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։

Վարչապետն իր ցավակցությունն է հայտնում մահացածներիի ընտանիքի անդամներին և հարազատներին։

«Խորը ցավ եմ հայտնում Գուդաուրիում ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների, փրկարարների և բժիշկների մահվան կապակցությամբ։ Այս դժվարին պահերին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում մահացածի ընտանիքի անդամներին ու հարազատներին, ՆԳՆ ղեկավարությանը, մեր ողջ հասարակությանը։ Ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում կհայտարարվի սգո օր»,- ասում է Իրակլի Ղարիբաշվիլին։

 

| Print |