Լուրեր
Վրաստան ներկրվող դեղերի ավելի քան 20%-ը վերաարտահանվում է
Վրաստան ներկրվող դեղերի ավելի քան 20%-ը վերաարտահանվում է։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հուլիսին Վրաստան է ներկրվել 234207 մլն դոլարի փաթեթավորված դեղամիջոց, որից 47597 մլն դոլարը վերաարտահանվել է։

Ինչ վերաբերում է երկրներին, ապա այս տարի Վրաստանը դեղեր է «վերավաճառել» աշխարհի 26 երկրների, այդ թվում՝ ամենամեծ քանակությունն արհատահվել է Ուզբեկստան՝ 28,790 մլն դոլար։

Թոփ-10 երկրները, որտեղ դեղորայք է վերաարտահանվել Վրաստանից.
  • Ուզբեկստան՝ 28,790 մլն դոլար
  • Ադրբեջան՝ 10,103 մլն դոլար
  • Ղրղզստան՝ 1,571 մլն դոլար
  • Հայաստան՝ 2,286 մլն դոլար
  • Մոլդովա՝ 960,3 հազար դոլար
  • Ռուսաստան՝ 1,512 մլն դոլար
  • Լիբիա՝ 346,5 հազար դոլար
  • Տաջիկստան՝ 296,6 հազար դոլար
  • Իրան՝ 227,3 հազար դոլար
  • Ուկրաինա՝ 172,4 հազար դոլար
| Print |