Լուրեր
Լիկանիի անտառային զանգվածում հրդեհ է
Լիկանիում հրդեհ է, այրվում է անտառային զանգվածը:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, դեպքի վայրում են հրշեջ-փրկարարական խմբերը։

Այս փուլում հայտնի չէ, թե կրակն ինչ տարածք է ծածկել։

Ինչպես նաև, ըստ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ, հրդեհի մարման գործընթացում ներգրավված է Սահմանային ոստիկանության ուղղաթիռը։
| Print |