Լուրեր
Ախալքալաքում 5 անդամի սպանության փորձի մեջ մեղադրվողը դատապարտվել է
Կնոջ ընտանիքի հինգ անդամների սպանության փորձի մեջ մեղադրվող տղամարդը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, այս մասին հայտնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը։
Ախալքալաքի շրջանային դատարանն ամբողջությամբ ընդունել է դատախազության ներկայացրած ապացույցները և մեղադրյալին մեղավոր է ճանաչել կնոջ ընտանիքի հինգ անդամների սպանության փորձի մեջ։

«Դատաքննության ընթացքում հետազոտված փաստերի հիման վրա ապացուցվել է, որ ընտանեկան բռնության և սպառնալիքների համար դատապարտված Ս.Մ.-ն անչափահաս որդու ներկայությամբ ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը։

Ինչպես նաև, 2021 թվականի դեկտեմբերի 11-ին մեղադրյալը գնացել է կնոջ ծնողների տուն, որտեղ վիրավորել է կնոջ ծնողներին, կնոջ քրոջը, կնոջ եղբոր կնոջը և նրանց մանկահասակ որդուն։ Ժամանակին ցուցաբերված բուժօգնության արդյունքում տուժածների կյանքը հաջողվել է փրկել»:
«Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտանեկան բռնության և դաժան սպանության փորձի համար։

Ախալքալաքի շրջանային դատարանը ամբաստանյալին լիովին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել 20 տարվա ազատազրկման»,-
ասված է հաղորդագյությունում։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Փոքր Սամսար գյուղում 42-ամյա տղամարդը դանակահարել է նախկին կնոջ ընտանիքի 5 անդամի, այդ թվում՝ 10 ամսական երեխայի։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ի երեկոյան։
| Print |