Լուրեր
Նինոծմինդա» մաքսային անցակետը փակ է
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն, փակվել է Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը՝ մաքսատան կառավարման նոր տեղեկատվական համակարգի անցնելու պատճառով: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունում:

«Հայտնում ենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն, նոր տեղեկատվական համակարգի իրականացման/թեստավորման և ընթացիկ տեխնիկական աշխատանքների կապակցությամբ «Նինոծմինդա» մաքսային անցակետում կդադարեցվեն մաքսային հսկողության ընթացակարգերը»,- ասված է գերատեսչության ֆեյսբուքյան էջում:

Աշխատանքների ավարտից հետո «Նինոծմինդա» մաքսային անցակետը կաշխատի սովորական ռեժիմով՝ շուրջօրյա: Վրաստանի և Հայաստանի իշխանությունները գտնվում են սերտ շփման մեջ, որպեսզի անարգել սկսեն բեռների բացթողումը, որոնք այդ ժամանակ կկուտակվեն սահմանին»,- հավելել են Եկամուտների ծառայությունում:
| Print |