Լուրեր
Բեռնատարների կուտակումներ «Կարծախի» մաքսակետի մոտ

Ախալքալաքից դեպի Կարծախի մաքսակետ տանող ճանապարհը միակողմանի փակ է: Պատճառը հարյուրավոր բեռնատարների կուտակումներն են, որոնց շարասյունը սկսվում է Չամձվրալա գյուղի մոտից և շարունակվում է մինչև Թուրքիայի սահման: Վարորդներն ասում են, որ տեղեկություն չունեն, թե ինչու են նրանց կանգնեցրել: Նրանք ստիպված են մի քանի օր անցկացնել մեքենաներում։ Ասում են՝ ջուր չունեն, մոտակայքում զուգարան կամ խանութ չկա։ 

Հիմնականում կան ռուսական և բելառուսական մեքենաներ, որոնք Վրաստանի տարածքով բեռներ են տեղափոխում Թուրքիա։ Եկամուտների ծառայությունից հայտնում են, որ սահմանային անցակետն աշխատում է անխափան, ամբողջ ծանրաբեռնվածությամբ, և մաքսային ընթացակարգերը չեն ուշանում։

Կիլոմետրանոց հերթի պատճառը բեռնահոսքի ավելացումն է։ Սա առաջին դեպքը չէ, երբ տարանցիկ մեքենաները ստիպված են մի քանի օր սպասել։ Ախալցիխեում բեռնատարները հաճախ են կուտակվում մաքսակետում խցանումների ու հերթերի պատճառով։
| Print |