Լուրեր
Փչում է ուժեղ քամի արևելյան կողմից՝ եղանակը տարածաշրջանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 13-ին Վրաստանում սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Տեղ-տեղ ուժեղ քամի՝  արևելյան կողմից։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +28, +33 աստիճան Արեւմտյան Վրաստանի հարթավայրերում, իսկ Արեւելյան Վրաստանի բարում +24, +29 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում կանխատեսվում է տաքացում մինչև +25, +30 աստիճան:

Սամցխե-Ջավախքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 13-ին Ախալցիխեում ցերեկը պետք է սպասել 24, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 24, գիշերը՝ 14 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա Ախալքալաքում ցերեկը կլինի 25, գիշերը՝ 9 աստիճան։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 22, գիշերը՝ 9 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 27 աստիճան, իսկ գիշերը սպասվում է 16 աստիճան տաքություն։
| Print |