Լուրեր
Այս պահին 49 զոհ ունենք. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը 4 ուղղություններով հարձակում են գործել, հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել:

«Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե դրանք եղել են հայկական կողմի սադրանքների հետևանքով, բայց պետք է արձանագրենք, որ սա կեղծ է, սուտ է, և իմ ելույթում կփորձեմ ոչ միայն փաստերն արձանագրել, այլև ներկայացնել հարցի կոնտեքստը:

Այս պահին ՊՆ կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պիտի նաև արձանագրենք, որ այդ թիվը ցավոք վերջնական չէ, պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, վերստուգվի, նոր հրապարակվի, նախկինում ունեցած փորձը հաշվի առնելով՝ մինչև վստահ չենք լինում, զոհված զինվորի կամ սպայի ինքնության վերաբերյալ որևէ տվյալ չի հրապարակվում»,
-ասել է նա:

Հավելել է, որ մոտավորապես ժամը 11-ի դրությամբ ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազել է:
| Print |
თეგები: Ադրբեջան / զոհ / կրակ / պատերազմ /